Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խաղամոլության աննախադեպ աճն էլ թվային անդրադարձ է ունենում տնտեսական աճի վրա

Խաղամոլության աննախադեպ աճն էլ թվային անդրադարձ է ունենում տնտեսական աճի վրա
30.05.2023 | 10:46

«Մոնթեսուման» նորից ասում է` Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ կա, աննախադեպ գնաճն էլ անդրադառնում է տնտեսական աճի ցուցանիշի վրա։

Դու ուրիշ բան ասա` աճի արդյունքներն ինչպե՞ս են բաշխված հասարակության տարբեր խավերի ներսում, միջին վիճակագրական քաղաքացին 5 տարի առաջվա համեմատությամբ ավելի լա՞վ է սկսել ապրել, թե՞ ոչ։ Թե չէ, խաղամոլության աննախադեպ աճն էլ թվային անդրադարձ է ունենում տնտեսական աճի վրա։

Իսկ ինչ վերաբերում է իրական աննախադեպ աճերին, ասեմ` ինչն է աճել։

Աննախադեպ աճել են թմրամոլությունն ու խաղամոլությունը, դրանց հետ ուղիղ առնչություն ունեցող հանցագործությունների և ինքնասպանությունների քանակը: Աննախադեպ աճել է թշնամու սանձարձակությունը՝ որերորդ անգամ մեր տարածքից առևանգում են մեր զինծառայողներին: Մարդկանց շրջանում աննախադեպ աճել է անհանգստությունը վաղվա օրվա նկատմամբ, անվստահությունը բանակի և զինվորական ծառայության նկատմամբ: Աննախադեպ աճել է երկիրը լքել ցանկացողների քանակը:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ